Այս տարի 2-րդ ամենացուրտ մարտն է 1985 թ.-ից հետո: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտակարգ իրավիճակների նախարաության «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
«Միջին օրական ջերմաստիճանը գրանցվեց միայն մարտի 19-ից հետո՝ սովորականից 20 օր ուշ: Ձմեռը միջին ժամկետից շեղվել է՝ երկարաձգվելով մինչև մարտի 26-ը: Ապրիլ ամսվա օդի ջերմաստիճանը ուղեկցվելու է բացասական շեղումներով»,- ասաց նա՝ հավելելով, որ չնայած մենք դժգոհում են փետրվարի ցրտից, այն լուրջ բացասական ազդեցություն չի ունեցել գյուղատնտեսական մշակաբույսերի վրա. « Դրանք ձմեռել են բարվոք պայմաններում: Սպասվում է միջինից բարձր բերք»:
Այս տարի Երևանում օդի միջին ջերմաստիճանը կկազմի 13-14 աստիճան: Արարատյան դաշտում ՝ 12-14 աստիճան: Արարատյան դաշտում կգրանցվեն 28-31 մմ տեղումներ, իսկ Եևանում՝ 37 մմ:





