Վրաստանում նավարկության կանոնները խախատած ռուսական դրոշի տակ նավարկող «PUR-NAVOLOK» ձերբակալված նավը ազատ է արձակվել համապատասխան տուգանքը վճարելուց հետո: Այս մասին հաղորդել է Վրաստանի սահմանային ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ըստ գերատեսչության տվյալների, «Ռուսաստանի քաղաքացի, նավապետ Յուրի Դանիլովը վճարել է սահմանված տուգանքը` 50 հազար լարի, կամ 30 հազար դոլար, ինչից հետո նավը ազատ նավարկման իրավունք է ստացել»:
Վերջին 7 տարիների ընթացքում Վրաստանի տարածքում և նավահանգիստներում համանման խախտումների համար ձերբակալվել են ավելի քան 40 արտասահմանյան նավեր, որոնցից գրեթե բոլորն էլ ազատ նավարկման իրավունք են ստացել տուգանքները վճարելուց հետո: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





