AM
22 Մարտ 2012 - 17:23 AMT

Հնագետները անգլիական Բաթ քաղաքում հռոմեական մետաղադրամների խոշոր գանձարան են գտել

Անգլիական Բաթ քաղաքում գտնվող հռոմեական հանրահայտ բաղնիքներում պեղումներին մասնակցող հնագետները հռոմեական արծաթե դրամների խոշոր գանձարան են հայտնաբերել:

Դրամները թվագրվում են մեր թվականության 270 թվով: Հայտնաբերված գրեթե 30 հազար մետաղադրամներն ավելի ուշ կուղարկվեն Բրիտանական թանգարան:

Գանձարանը համարվում է մեծությամբ հինգերորդը Մեծ Բրիտանիայում երբևէ հայտնաբերվածներից, հաղորդում է BBC-ն: