AM
Հեղինակ՝ Նանե Մանուկյան
29 Հուլիս 2026 • 08:30 AMT
Դատարկ սենյակից մինչև անապատ․ 5 միջավայր, որտեղ ծնվել են մեծ գաղափարներ
Ամեն առավոտ՝ մոտավորապես 6:30-ին, Մայա Էնջելոուն դուրս էր գալիս տնից ու մեքենայով գնում էր մի փոքրիկ հյուրանոց։ Չէր ճամփորդում, ոչ էլ մարդկանցից էր թաքնվում, չէր փախչում նաև ընտանեկան խնդիրներից։ Ուղղակի համոզված էր, որ տանը չի կարողանալու գրել։ Հյուրանոցում ամիսներ շարունակ անանուն սենյակ էր վարձակալում։ Նախապես անձնակազմին խնդրել էր պատերից հանել բոլոր նկարներն ու դեկորները։ Սենյակում …
24 Հուլիս 2026 • 08:30 AMT
Կնատյաց մաչոները մեղադրվում են բռնաբարությունների և 50+ այլ հանցանքի մեջ. Թեյթ եղբայրների տխրահռչակ «փառքը» ու ձերբակալությունը
Էնդրյու Թեյթը պետք է Մայամիում մենամարտերի մրցաշարի մասնակցեր, բայց մարզահամալիրի մոտ նրան երկրպագուների բազմության փոխարեն սպասում էին ԱՄՆ դաշնային մարշալները։ Սկանդալային բլոգեր, նախկին պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտիկ Թեյթը և նրա եղբայր Տրիստան Թեյթը ձերբակալվել են Մեծ Բրիտանիայի ներկայացրած արտահանձնման պահանջով։ ԱՄՆ ուժային մարմինները հաստատել են, որ եղբայրները կալանավորված են, պաշտոնական Լոնդոնն էլ հայտարարել է, որ պատրաստվում է …
22 Հուլիս 2026 • 08:30 AMT
Ամբոխից վեր լինելու արվեստը, դափնեպսակներն ու ոսկիները. Հաղթանակի պատկերը՝ Հին Հունաստանից մինչև Աշխարհի գավաթ
Մարզական մեծ հաղթանակներին հետևում է մարզասերների աչքերի համար շատ սովորական դարձած արարողությունը՝ հաղթողները բարձրանում են պատվանդան, ստանում ոսկե մեդալները։ Թիմի ավագը ստանում է գավաթն ու այն պահում գլխավերևում, լուսանկարիչներն էլ, նախապես զբաղեցրած դիրքերից, որսում են այն կադրը, որն ապրելու է խաղից շատ ավելի երկար։ Ու այս տեսարանը հասկանալու համար պարտադիր չէ ճանաչել թիմերին կամ նույնիսկ …
17 Հուլիս 2026 • 08:30 AMT
Զգուշացեք՝ Սոբչակը. Հաքերային հարձակումը, «դավաճանի» պիտակն ու անհայտ ծագման նամակները
Ռուսական մեդիա դաշտում նոր կրքեր են հասունացել, իսկ կենտրոնում այդ նույն մեդիա դաշտի առանցքային կերպարներից մեկն է՝ Քսենյա Սոբչակը։ Ամենայն հավանականությամբ, Սոբչակն արդեն վաղուց սկանդալների ու աղմկահարույց պատմությունների դեմ իմունիտետ է ձեռք բերել, որովհետև սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է, երբ լրագրող Սոբչակը հայտնվում է երկրի ամենաքննարկվող թեմաների կիզակետում։ Ու, ի դեպ, նա …
15 Հուլիս 2026 • 08:30 AMT
Երբ բնությունը «գործող անձ» է, իսկ ամպերը՝ գլխավոր տարր. Ինչպես Ջոն Կոնստեբլի կտավները փոխեցին բնապատկերի էությունը
Անգլիացի նկարիչ Ջոն Կոնստեբլի ծննդյան 250-ամյակի առթիվ լույս են տեսել մեծանուն բնանկարչի ու նրա գործերի մասին պատմող մի շարք նոր հրատարակություններ։ Կոնստեբլի 250-ամյակը լրացավ հունիսի 11-ին, բայց հոբելյանական է ամբողջ տարին։ Իսկ նախորդ տարին հոբելյանական էր Կոնստեբլի ժամանակակից Ուիլյամ Թըրների համար։ 2025 թվականին՝ Թըրների 250-ամյա հոբելյանին ընդառաջ հրատարակվեց երկու գիրք, որոնցում հեղինակները համեմատում ու զուգահեռներ …
10 Հուլիս 2026 • 08:30 AMT
Արտագնա աշխատանքի մեկնող փոխնակ մայրերն ու վերարտադրողական տուրիզմը. Ինչպես Վրաստանը դարձավ Եվրոպայում փոխնակ մայրության կենտրոն
Վերջին տարիներին Վրաստանը վերածվել է հանգույցի, ուր ամբողջ աշխարհից կանայք գնում են՝ մասնակցելու փոխնակ մայրության ծրագրերին: DW-ն մի զույգի պատմության պրիզմայով թեմայի շուրջ տպավորիչ լրագրողական հետաքննություն է անցկացրել, որի մանրամասներն էլ որոշել ենք ներկայացնել։ 2023 թվականին՝ երեխա ունենալու մի քանի անհաջող փորձից հետո, Համբուրգում ապրող 40-ամյա Օլգան և Դանիելը (անունները փոխված են) որոշում են դիմել …
8 Հուլիս 2026 • 08:30 AMT
Հոմերոսի «Ոդիսականը»՝ մոդեռնիստական վեպ, երգիծական ֆիլմ ու նախառաֆայելական շրջանի կտավ. Հունական առասպելի մշակութային ոդիսականը
Մոտ երեք հազար տարի առաջ ստեղծված պատմությունը դարեր շարունակ ու մինչև օրս էլ շարունակում է նոր շունչ ու երանգ ստանալ գրականության, գեղանկարչության, թատրոնի, կինոյի, երաժշտության և անգամ թվային արվեստի մեջ։ Ամեն անգամ փոխում է արտաքին որոշ ազդակներ ու անգամ կերպարանքներ, բայց պահպանում է ներքին առանցքն ու ամենակարևոր հարցը՝ ի՞նչ է նշանակում վերադառնալ տուն, երբ տուն …
3 Հուլիս 2026 • 11:27 AMT
Փոփ աստղը, որը գիրք է կարդում ու խորհուրդներ տալիս. Ինչպես Դուա Լիպան գրական ակումբ ստեղծեց ու արգելված գրքերի գրադարան բացեց
Եթե Դուա Լիպայի մասին պետք է իմանալ միայն մեկ բան, ապա դա վստահաբար այն է, որ վերջին տարիներին նրա գործունեությունը չի սահմանափակվում միայն մեծ բեմերով ու կարմիր գորգերով։ Երգչուհին ակտիվ նկարահանվում է գովազդներում, համերգային շրջագայություններ է ունենում, վերջերս էլ քննարկումների կենտրոնում էր նրա և դերասան Քալում Թըրների իտալական շքեղ հարսանիքը։ Բայց այս ամբողջ շքեղ, աղմկոտ …
1 Հուլիս 2026 • 15:12 AMT
Երբ դատավորը ժամանակն է՝ Ռեմբրանդին «խմբագրելը» ի վերջո պատժվելու է. Ինչպես և ում ձեռքով կտավից անհետացան առանցքային դետալները
2014 թվականին Գերմանիայի Քյոլն քաղաքում գործող Lempertz աճուրդային տանը վաճառքի հանվեց XVII դարի նիդերլանդական դպրոցի անանուն մի կտավ: Այն ներկայացվում էր որպես հին, բայց ոչ բացառիկ աշխատանք՝ «Նիդերլանդական դպրոց, XVII դարի կեսեր» ձևակերպմամբ։ Արդյունքում կտավը վաճառվեց 1.5 միլիոն եվրոյով։ Ու միայն տարիներ անց պարզ դարձավ, որ այս կտավն իրականում կրոնական հանդուրժողականության շուրջ բանավեճերի, այդ ժամանակների …
26 Հունիս 2026 • 12:43 AMT
Ուիթնի Հյուսթոնին և Ալիշա Քիզին բացահայտած պրոդյուսերը. Քլայվ Դևիսի ուղին՝ Columbia-ի ռեկորդներից մինչև ֆինանսական սկանդալ
94 տարեկանում մահացել է «Գրեմմի»-ի դափնեկիր, երաժշտական պրոդյուսեր և մեդիամագնատ Քլայվ Դևիսը։ Նա համաշխարհային երաժշտության պատմության ամենաազդեցիկ դեմքերից էր, որն աշխարհին ներկայացրել է տասնյակ սուպերաստղերի։ Միլիոնավոր ձայնասկավառակների վաճառքով ու բեկումնային իրադարձություններով լի 50-ամյա տպավորիչ կարիերայի ընթացքում Դևիսի երաժշտական կյանքը կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի։ Նախ՝ համառոտ։ 60-ականների վերջին Դևիսը երբեմնի պահպանողական Columbia լեյբլը շահութաբեր …