10 Նոյեմբեր 2016 • 07:56 AMT
Ճշմարտությունը մոտակայքում է
Խիստ հագեցած լրատվական դաշտում լրագրողի մասնագիտությունը հասարակության աչքերում երբեմն այնքան է մանրանում, որ շատերը մոռանում են, թե ինչպիսի բարդությունների հետ է կապված անընդհատ ճշմարտությունը փնտրելու և գտնելու արվեստը։ Իսկական լրագրությունը, բնականաբար, մամուլի ասուլիսներից՝ արդեն բազմիցս լսված մտքերի սղագրությունը չէ, այլ հանրությանը ճշմարիտ, հաճախ՝ ոչ այնքան հաճելի, սակայն օգտակար տեղեկատվություն փոխանցելն է։ Դա էլ, իր հերթին, կապված է ոչ միայն բարդություններով լի ամենօրյա աշխատանքի, բազում մարդկանց հետ շփվելու, ճիշտ մարդկանց գտնելու անհրաժեշտության, այլև որոշակի վտանգների ու անգամ անձնական կյանք ունենալու հետ ոչ համատեղելի իրավիճակների հետ։