5 Սեպտեմբեր 2016 • 14:33 AMT
Հայտնիները
Սեպտեմբերի 5-ին Ֆրեդի Մերկուրին կդառնար 70 տարեկան, չնայած մինչև այս տարիքը հասնելու ցանկություն նա չուներ: Երաժիշտն ասում էր՝ «մինչև խոր ծերություն ապրելու հույս չունեմ: Ինձ դա բացարձակ չի մտահոգում: Բնավ ցանկություն չունեմ դառնալու 70 տարեկան»: Ֆրեդի Մերկուրին փարսական ծագում ուներ: Նա The Queen ռոք-խմբի վոկալիստն էր, որը այնպիսի հիթային երգերի հեղինակ է, ինչպիսիք են Seven Seas of Rhye-ը, Killer Queen-ը, Bohemian Rhapsody-ն, Somebody to Love-ը, We Are the Champions-ը, Crazy Little Thing Called Love-ը և այլ։ ֆրեդին համարվում է բոլոր ժամանակների լավագույն վոկալիստներից ու ամբողջ երաժշտական աշխարհի ամենամեծ կորուստներից մեկը։ Մերկուրին մահացավ 1991-ի նոյեմբերի 24-ին՝ բրոնխային թոքաբորբից, որն առաջացել էր ՁԻԱՀ-ից։ Ծննդյան 70-ամյակի առթիվ PanARMENIAN.Net-ը մի քանի հետաքրքիր փաստ է հավաքել Մերկուրիի մասին: