24 Ապրիլ 2015 • 08:27 AMT
Միակ ուժը, որ կարող է ինչ-որ բան փոխել, մենք ենք
Ապրիլի 23-ի երեկոյան՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ System Of A Down խմբի Wake Up The Souls համերգային շրջագայության երկար սպասված երևանյան համերգը, որը դեռ երկար կմնա անգերազանցելի թե իր մասշտաբներով, թե ներկաների թվով և թե ամենակուլ էներգետիկայով: