AM
24 Հուլիս 2014 • 07:23 AMT
Այս կյանքում ամեն ինչ վատ է վերջանում․ Ամեն ինչ
Ռեժիսոր Օթար Իոսելիանին ծնվել է 1934-ին Թբիլիսիում, Մոսկվայի Լոմոնոսովի պետհամալսարանում աստղագիտություն սովորել ու կարող էր դառնալ Վադիմ Աբդրաշիտովի «Մոլորակների շքերթը» ֆիլմի գլխավոր հերոսը, բայց 1965-ին ավարտեց Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, ինչից հետո հայրենիքում իր առաջին հայտնի ֆիլմերը նկարահանեց՝ «Տերևաթափը», «Պաստորալը», «Ապրում էր մի երգող կեռնեխ» ։ 1982-ին ֆիլմերի գրաքննության պատճառով մեկնեց Փարիզ, որտեղ էլ ձեռք բերեց մաեստրոյի իր վերջնական կարգավիճակը, որի համար ոչ աշխարհագրությունը, ոչ էլ քաղաքացիությունը նշանակություն չունի։ Այնտեղ էլ մինչև հիմա ապրում է կնոջ ու թոռնուհու հետ։ PAN-ը զրուցել է վրացի ռեժիսորի հետ ամեն ինչից` հուսադրող երիտասարդությունից, չդաստիարակվող հանդիսատեսից ու Փարաջանով-ընկերոջից, և նրանից, որ կյանքում, միևնույն է` ամեն ինչ վատ է վերջանում: