27 Մարտ 2012 • 14:39 AMT
Գրիգոր Խաչատրյան. Բեմադրիչը չպետք է ցույց տա՝ ով է մեղավոր կամ անմեղ, հանդիսատեսը կորոշի…
Իմ զրուցակիցն է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Գրիգոր Խաչատրյանը: Թատրոնում խաղում է 1998 թ.-ից: Նրա դերերից յուրատեսակ ու սիրված են շեքսպիրյան հերոսները: Իր դեբյուտը որպես ռեժիսոր նշեց 2003 թ.-ին՝ Դրամատիկականում բերադրելով Վուդի Ալենի «Մահը» ներկայացումը: Խաչատրյանը 1998 թ-ից խաղում է Դրամատիկական թատրոնում, սակայն նա մասնագիտությամբ թատերական ռեժիսոր է և սովորել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի կուրսում: «Իմ համոզմամբ ռեժիսորը պետք է խաղա թատրոնում, աշխատի այդ ոլորտում, որպեսզի իմանա, թե ինչ պահանջի դերասանից, ինչքանով է հնարավոր իրականցնել պահանջներդ»,- նշում է նա: