25 Փետրվար 2012 • 11:54 AMT
Հայաստանի բանկային համակարգը ոչ միայն աճ է ցուցադրում, այլ նաև հայացքն ուղղել է Հոնկոնգ և Շանհայ
Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը 2011թ գնահատում է որպես «հաջողված», քանի որ հանրապետության բանկային համակարգում գրանցվել է բոլոր ցուցանիշների կայուն աճ: Ըստ նրա, 2011թ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2010-ի համեմատ աճել է 14 տոկոսով կամ 44.8 մլրդ դրամով` կազմելով 375 մլրդ դրամ: «Աճի տեմպերն ու միտումները ցույց են տալիս, որ կապիտալի աճը գրանցվել է շահույթի հաշվին, ինչպես նաև բաժնետերերի 30 մլրդ դրամի ներդրումների հաշվին»,- ընդգծել է նա: