4 Սեպտեմբեր 2011 • 11:48 AMT
Արևալանջ բնակելի թաղամասը նպատակ ունի ակտիվացնել Հայաստանի անշարժ գույքի շուկան
Ծագումով հայ, Ալբերտ Պետրոսսյանը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում, բայց չնայած այս փաստին իր ներդրումները որոշել է կատարել պապենական հայրենիքում՝ Հայաստանում։ 12 տարի շարունակ նա մշտապես գալիս է հայրենիք ։ «Սիրում եմ Հայաստանի հողը, մտածում եմ աշխատել սփյուռքի ներդրումներն այստեղ ներգրավելու ուղղությամբ»,- պատմեց նա PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում։