AM
20 Հուլիս 2019 • 11:39 AMT
Վարչապետ․ ՀՀ-ում պետք է գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը նվազի, արդյունաբերությունում՝ աճի
«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հողային ոլորտում բարեփոխումները։ «Մեր աշխատուժի 30%-ը զբաղված է գյուղատնտեսությամբ և մեր ՀՆԱ-ի 14%-ը գյուղատնտեսական արտադրանք է։ Սա մեր երկրի դասը կանխորոշող երևույթ է։ ՀՀ-ում պետք է գյուղատնտեսության մեջ զբաղվածների թիվը շարունակաբար նվազի և համապատասխանաբար ավելանա արյունաբերության ոլորտի շխատուժի թիվը։ Սա մեզ թույլ կտա լուծել աշխատանքի արտադրողականության խնդիրը», - նշել է վարչապետը։ Նա հայտնել է, որ ՀՀ-ում մեկ ժամում ստեղծվում է ընդամենը $5․9 արդյունք, մինչդեռ զարգացած երկրներում այս ցուցանիշը մի քանի տասնյակ անգամ ավելի է։ Ավելի վաղ Գյումրիում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովը։