20 Փետրվար 2018 • 09:12 AMT
Հայերենի նկատմամբ սերը խոսքերով չի բացատրվում
Որպես հայոց լեզվի կրող՝ դժվար է պատկերացնել, որ օտարազգին կկարողանա այնպես տիրապետել հայերենին, որ ազատ խոսի, գրի ու մտքերն արտահայտի քո լեզվով: Իտալացի լեզվաբան-հայագետ Բենեդետտա Կոնտինը, օրինակ, գրաբար է դասավանդում Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում, որտեղ անգլիացի բանաստեղծ Լորդ Ջորջ Գորդոն Բայրոնը ժամանակին հիացել է հայերենով ու փորձել սովորել, ինչպես ինքն էր ասում, «Աստծո հետ հաղորդակցվելու միակ լեզուն»: