6 Հոկտեմբեր 2017 • 14:39 AMT
Մաքսանենգները ՀՀ-ից Վրաստան 870 հատ ադամանդ են տեղափոխել
Վրաստանի մաքսային ածռայությունը ձերբակալել է երեք քաղաքացու երկիր ապօրինի կերպով ոսկի և ադամանդներ ներմուծելու համար։ Թվով 870 ադամանդ երկիր է բերվել Հայաստանից, մեքենայի թաքստոցում, մոտ 900 գրամ ոսկի՝ Թուրքիայից։ Մաքսանենգ ապրանքի ընդհանուր ծավալը մոտ $25 հազար է գնահատվում, հայտնում է apsny.ge-ն: Մաքսանենգության համար Վրաստանում նախատեսված է մինչև 5 տարվա ազատազրկում։