3 Դեկտեմբեր 2015 • 12:04 AMT
Հայկական թիմը նորարարական լուծումներ է առաջարկում ամպային տեխնոլոգիաների ոլորտում
Նորարարության համաշխարհային շուկայում հսկայական տեմպերով է աճում «իրերի ինտերնետ» կոչվածը, որն իրար է կապում ամենատարբեր պրոֆիլների միլիարդավոր սարքեր: ԱՄՆ-ն ու Ճապոնիան ակնկալում են, որ 2020-ին յուրաքանչյուր սարք, սկսած բջջային հեռախոսից մինչև լվացքի մեքենա, միացած կլինի համացանցին` կառավարվելով շարժական սարքերի միջոցով: Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր մարդու բաժին է ընկնում 3-4 սարք, դրանց ընդհանուր քանակը 5 տարուց կարող է գերազանցել 7 մլրդ միավորը: «Իրերի ինտերնետի» ամբողջ բազմազանությունը պետք է աշխատի և փոխգործակցի ամպային ծառայությունների միջոցով: Այժմ գոյություն ունեցող սերվերային լուծումները, հավանաբար, թույլ չեն տա օպտիմալ կերպով օգտագործել ռեսուրսները նման քանակի սարքերի գործունեության համար: Ուստի ընկերություններից շատերը նոր լուծումներ են որոնում: Նրանց թվում է նաև հայկական Flaxton-ը, որն առաջարկում է նորարարական սերվերային լուծում «ամպում» աշխատելու համար: