8 Փետրվար 2016 • 15:38 AMT
Հայկական դեղին մեղուն. Ոչ միայն մեղր «արտադրող», այլև լավ զենք
1968 թ. մի խումբ հայ և ռուս հնագետներ Ղարաբաղի Ազոխ քարանձավում պեղումների ժամանակ հայտնաբերեցին կավե սափորներ, որոնց վրա մեղուներ էին պատկերված: Ըստ գիտնականների, դրանց տարիքը մոտ 150 հազար տարի է: Այսօրվա դրությամբ, այդ գտածոն մեղուների հետ մարդկությանը ծանոթ լինելու ամենահին վկայությունն է: