1 Հուլիս 2025 • 13:19 AMT
Porsche-ի թեստ դրայվը
Դժվար է պատկերացնել առավել հրապուրիչ առաջարկ, քան Porsche-ի հետ մեկնել Բուլղարիա՝ նորագույն մոդելների թեստ դրայվի, որն անցնելու է անմոռանալի բնապատկերների ներքո։ Այսպիսով՝ հասնել Սոֆիա, ապա վստահությամբ տրամադրված մեքենաներից մեկով ուղևորվել Բանսկո՝ փորձարկելով դրանք ինչպես քաղաքային երթևեկության մեջ, այնպես էլ ոլորապտույտ լեռնային ճանապարհներին և իրական off-road ուղու վրա: