28 Դեկտեմբեր 2012 • 16:46 AMT
PanARMENIAN.Net-ի բնապահպանական 2012-ը. «Սիրուն չի, Տարոն ջան»-ից մինչև բեզոարյան այծի որս, հանքեր ու ՀԷԿ-եր
Քանի որ բնապահպանական աղետներն ու իրադարձությունները շատ էին 1 տարվա համար, առանց նախաբանի անցնենք դրանց ամփոփմանը: <b>Մաշտոցի պուրակ</b>-ը 2012-ին դարձավ բնապահպանների Ազատության հրապարակը: Մեծ հաղթանակի տեղում նրանք արդեն հավաքվում են առաջիկա հաղթանակները պլանավորելու, իսկ պատմությունը սկսվեց Աբովյան փողոցից: Ապամոնտաժվող կրպակները տեղափոխվում էին պուրակ, բնապահպանները` պայքարում: Հետո նախագահն ասաց հայտնի` «Սիրուն չի, Տարոն ջան»-ն ու խնդիրը լուծվեց: Մնացին մյուսները: