22 Մարտ 2010 • 07:43 AMT
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
<b>Ըմբշամարտ</b> Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հաղորդեց PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն եւ Ըմբշամարտի ֆեդերացիան որոշել են, որ ըմբիշները չեն մեկնելու Ադրբեջան մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: «Այսպիսով, մարզիկները բավարար ժամանակ ունեն աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար, որը տեղի է ունենալու Մոսկվայում սեպտեմբերի 6-12-ը»,- ասել է Ջուլֆալակյանը: