17 Հունիս 2013 • 08:23 AMT
Արարատ-73. 1973-ը հոյակապ տարի էր` ամուսնացա և 2 մրցանակ նվաճեցի «Արարատի» հետ
Հետաքրքիր, ուրախ, կատակասեր ու բարեհամբույր. այսպիսին է «Արարատի» կենտրոնական կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն: Նա շատ երիտասարդ տարիքում է դարձել «Արարատի» խաղացող, մասնակցել է թիմի գրեթե բոլոր խաղերին և 1973-ին էլ իր ներդրումն ունեցել նվաճված մեդալներում: Բոնդարենկոն այժմ ապրում է ԱՄՆ-ում, սակայն տարածությունը չխանգարեց, որպեսզի նա հաճույքով պատասխանի PanARMENIAN.Net-ի հարցերին: Մենք կրկին առաջարկում ենք ձեզ հետ գնալ դեպի 1973 թվականի վերջ ու տեսնել, թե ինչ հետաքրքիր դեպքեր կպատմի Բոնդարենկոն իր և թիմի մասին: