13 Հուլիս 2012 • 11:59 AMT
Ցանկացած մարզաձև մարզիկին կամքի ուժ է տալիս, որ դիմանա դժվարություններին
Արման Երեմյանն առաջին հայ մարզիկն է, որն Օլիմպիական խաղերում հանդես կգա թաեկվանդո մարզաձևում: PanARMENIAN.Net-ին նա խոստովանել է, թե ինչու է ընտրել թաեկվանդոն, ինչ է սովորեցնում իր մարզաձևը, խորհուրդ է տվել, թե ինչպես ձերբազատվել լարվածությունից խոշոր մրցաշարերից առաջ, ինչպես է տրամադրվում մարտից առաջ ու ինչը չի սիրում իր մարզաձևում: