AM
15 Մարտ 2004 - 14:21 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԻՐԱՆԻ ՀԵՏ ՈՒՂԻՂ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

«Ռուսական երկաթուղի» ընկերության նախագահ Գեննադի Ֆադեեւը եւ ՌԴ-ում Իրանի դեսպան Գոլամրեզա Շաֆեին Մոսկվայում քննարկել են Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարները: Գ.Ֆադեեւի խոսքերով, օգոստոսի սկզբին շահագործման կհանձնվի դեպի Կասպից ծովի Օլյա նավահանգիստը տանող ռուսական երկաթգիծը: Այդ ճանապարհի գործարկումը թույլ կտա լաստանավային հաղորդակցություն կազմակերպել Ռուսաստանի եւ Իրանի նավահանգիստների միջեւ: Ինչպես նշում է «Արմինֆո» գործակալությունը, պաշտոնական Երեւանը նույնպես հետաքրքրված է այդ նախագծով, որի իրականացումը թույլ կտա դիվերսիֆիկացնել Իրանի տարածքով Ռուսաստանի հետ Հայաստանի տրանսպորտային հաղորդակցությունը: