Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ, կարևորել միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների խորացման գործում
Քննարկման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակին՝ մտքեր փոխանակելով դրանց հետագա զարգացման ու խորացման հնարավորությունների վերաբերյալ։ Հանդիպման օրակարգում տեղ են գտել նաև տարածաշրջանային նշանակության հարցեր։
Կողմերն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության շարունակական զարգացման և փոխայցերի կարևորությունը։





