AM
26 Մարտ 2012 - 07:44 AMT

Վայոց ձորի և Շիրակի մարզերը ամենաշատն են տուգանվել` շրջակա միջավայրին հասցված վնասի համար

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 2012-ի մարտի 19-24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում իրականացվել են ստուգումներ և կատարվել շրջայցեր:

ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ ԲՊՏ-ի կողմից կայացվել է 1.28 մլն.դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 422.3 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի մարզում` 50. հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 21.հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, Շիրակում ևս ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում`38.2 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնասի դիմաց:

Սյունիքի մարզում ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 42 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, Տավուշում` 37.15 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 4 գործով 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 264 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: