Առաջիկա օրերին Բուդապեշտ կմեկնի Հայ փաստաբանների միջազգային միության անդամ (ՀՓՄՄ), իրավաբանական գիտությունների թեկնածու Նազելի Վարդանյանը, որը կներկայացնի փետրվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաքում սպանված Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերը քննիչ եւ դատական ատյաներում: Ինչպես հայտնել են ՀՓՄՄ-ում, Ն. Վարդանյանին անհրաժեշտ մեթոդական աջակցություն ցուցաբերելու համար ձեւավորել Է նաեւ փաստաբաններից կազմված աջակցող խումբ:





