AM
22 Մարտ 2004 - 15:32 AMT

ԵՐԵՎԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ Է ՍՏԱՑԵԼ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այսօր առավոտյան Երեւանի Ոստիկանության վարչությունը հեռախոսազանգ է ստացել` Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում գտնվող շենքի նկուղում պայթուցիկ սարքի առկայության մասին: Ստանալով ահազանգը` ոստիկանները 10.30-ին շրջափակել են շենքը եւ տարահանել բնակիչներին եւ շենքի առաջին հարկում գտնվող խանութների աշխատակիցներին: Պատահարի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցները եւ կինոլոգները պարզել են, որ ահազանգը կեղծ էր: Մաշտոցի պողոտայի հետիոտնի եւ ավտոմոբիլային երթեւեկությունը Մատենադարանի ուղղությամբ վերականգնվել է: