AM
28 Մարտ 2012 - 13:41 AMT

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Աշոտ Նավասարդյանի հիշատակին

Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, հասարակական, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվա կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Եռաբլուր պանթեոն: Վարչապետը ծաղիկներ է դրել Աշոտ Նավասարդյանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին: