AM
28 Մարտ 2012 - 13:45 AMT

ՎԶԵԲ-ն ավելացնում է Հայաստանում միջազգային որակավորում ունեցող խորհրդատուների թիվը

Եվրոպական Միությունը ՎԶԵԲ Գործարար խորհրդատվական ծառայությանը (BAS) աջակցելու նպատակով 5 միլիոն եվրո ֆինանսավորում է տրամադրել, որն ուղղվել է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայումմիկրո, փոքր և միջին ձեռնարկություններին խորհրդատատվական և փորձագիտական աջակցության տրամադրմանը, ինչպես նաև այդ երկրներում կայուն խորհրդատվական շուկաների զարգացմանը: ՎԶԵԲ BAS-ը մեկնարկել է 1995թ.-ին և նպատակաուղղված է իր գործունեության բոլոր երկրներում միջազգային լավագույն փորձի տարածմանը, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

Գործարար խորհրդատվական ծառայությունների տեղական կայուն ենթակառուցվածք մշակելու, տեղական խորհրդատուներին միջազգային լավագույն փորձն ու գիտելիքները փոխանցելու շարունակական գործունեության շրջանակներում և որպես դասընթացավարների վերապատրաստման սկզբունքի մի մաս` BAS-ը Հայաստանում բարելավում է խորհրդատվական ծառայությունների կատարողականը խորհրդատուների համար տեղի շուկայի պահանջներին հարմարեցված «Հիմնական խորհրդատվական հմտություններ և մասնագիտական էթիկա» դասընթացի անցկացմամբ: Մարտի 28-ին «Գոլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցում կմեկնարկի այս դասընթացի առաջին փուլը, որին կմասնակցեն 23 հայ խորհրդատուներ:

«Հիմնական խորհրդատվական հմտություններ և մասնագիտական էթիկա» դասընթացը Հայաստանի խորհրդատվական ոլորտին աննախադեպ հնարավորություն է ընձեռում կառավարման խորհրդատվության կայուն շուկա ձևավորելու և կառավարման խորհրդատուների միջազգային հավաստագրում ներդնելով` այդ շուկան հաջորդ մակարդակ բարձրացնելու համար:

Այս նախաձեռնությունը 2011թ.-ի սկզբին Հարավային Կովկասի երեք երկրների խորհրդատուների համար Վրաստանում իրականացված վերապատրաստման դասընթացի շարունակությունն է: Խորհրդատուներին շարունակական մասնագիտական զարգացման հնարավորություն ընձեռելու, ինչպես նաև խորհրդատուների համախմբան գործընթացի յուրահատկությունները ներկայացնելու նպատակով BAS-ը հրավիրեց «Էքսփոնենշլ Թրեյնինգ ընդ Ըսեսմենթ Լիմիթիդ» բրիտանական խորհրդատվական ընկերությանը անցկացնել «Հիմնական խորհրդատվական հմտություններ և մասնագիտական էթիկա» դասընթացը և նախաձեռնել ֆորմալ հավաստագրման գործընթացը:

Նախորդ տարի անցկացված դասընթացի արդյունքում վեց հայ բիզնես խորհրդատուներ հաջողությամբ ձեռք բերեցին Միացյալ Թագավորության Խորհրդատվության ինստիտուտի «Կառավարման խորհրդատվության հմտություններ» հավաստագիրը: Այդ խորհրդատուներից երեքը հետագայում դարձան Կառավարման հավաստագրված խորհրդատուներ: 2011թ.-ի վերջին, դասընթացի մասնակիցների առաջնորդությամբ և BASՀայաստանի խրախուսմամբ, հիմնադրվեց «Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտ» («Այ Էմ Սի Արմենիա») ՀԿ-ն: Ինստիտուտի նպատակն է Հայաստանում գործարար/կառավարման խորհրդատվության չափանիշներ սահմանել և խթանել միջազգային լավագույն փորձի ու գիտելիքների փոխանակումը:

Այժմ, «Այ Էմ Սի Արմենիա»-ն, բրիտանական խորհրդատուների հետ համագործակցությամբ և BAS Հայաստանի ակտիվ աջակցությամբ, կշարունակի զարգացնել վերապատրաստման ենթակառուցվածքը` անցկացնելով դասընթացը Հայաստանի այլ բիզնես խորհրդատուների համար: Դասընթացի առաջին փուլը տեղի կունենա մարտի 28-31-ը: