AM
28 Մարտ 2012 - 14:32 AMT

Սփյուռքահայ գործարարը պահանջում է վերականգնել իր խախտված իրավունքները

Ինչպես տեղեկացնում է Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը, տասնյակ ներդրողներից ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի բողոքն այսօր քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում: Դրանով վիճարկվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանի կողմից սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանին վերաբերող դատական մեկ այլ գործով դրսևորվող անգործությունը: ՊԵԿ քննիչը, թույլ տալով անգործություն և չիրականացնելով օրենքով իր վրա դրված պարտականությունները, այս պահին աջակցում է մեկ այլ հանցագործության ավարտմանը, որով շուտով գուցե ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին պարտավորեցնի կեղծ փոխառության պայմանագրերով հաստատվող 2 մլն դոլարի հասնող գումար նվիրաբերել հայրենակից խարդախներին:

Սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը այսօր դատարան ներկայացված բողոքով պահանջել է վերականգնել Էդմոնդ Խուդյանի խախտված իրավունքները և օրինական շահերը` սահմանելով վերջինիս խախտված իրավունքներն ու օրինական շահերը վերականգնելու վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանի պարտականությունը, ով ի դեպ պատշաճ ծանուցվել էր, սակայն չէր էլ ներկայացել դատական նիստին: