AM
24 Մարտ 2004 - 17:36 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌՈՒՍԱԼԵԶՈՒ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱԳԼԽԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

2005 թվականից Հայաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի ռուսալեզու բուհերի սովորողները կստանան Մոսկվայի քաղաքագլխի կրթաթոշակ: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Մոսկվայի կառավարության միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Գեորգի Մուրադովը: Նրա խոսքերով` ներկայումս այդ ծրագրով Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանությունները կրթաթոշակ են տալիս եւ լիովին վճարում են Բալթյան երկրների ռուսալեզու բուհերի 150 ուսանողի: