AM
24 Մարտ 2004 - 19:18 AMT

ԵՐԵՎԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Մարտի 22-ին Թբիլիսիում Հայաստանի դեսպանությունը Վրաստանի պետական հեռուստատեսությանն է փոխանցել ՀՀ ԱԳՆ կողմից տրամադրված համակարգչային համալիր` հայկական խմբագրության աշխատանքներին օժանդակելու նպատակով: Հիշեցնենք, որ 2003թ. դեկտեմբերից Վրաստանի հեռուստատեսությունը սկսել է հայերեն նորություններ հեռարձակել Ջավախքի բնակչության համար: Տեխնիկայի հանձնման արարողությանը ներկա գտնվող Վրաստանում ՀՀ դեսպան Գեորգի Խոսրոեւը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի կառավարությունը մշտապես հետաքրքրվում է հայ համայնքի կարիքներով, եւ պատրաստ է հնարավորությունների սահմաններում օժանդակել նրան: