Իրան-Հայաստան գազատարը, որի կառուցման վերաբերյալ պայմանագիրը նախատեսվում է ստորագրել մոտ ժամանակներս, կարող է Վրաստանի տարածքով շարունակվել մինչեւ Եվրամիության երկրներ: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանն է հաղորդել Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, չի բացառվում այն տարբերակը, որ խողովակաշարը Իրանից Հայաստանի եւ Վրաստանի տարածքով, այնուհետեւ Սեւ ծովի հատակով հասնի մինչեւ Ուկրաինա: «Երկնագույն հոսք» նախագծի իրականացումից հետո երկարաձիգ ծովային գազատարների շինարարությունը արդեն ֆանտաստիկա չէ»,- նշել է նախարարը:





