AM
31 Մարտ 2004 - 14:23 AMT

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԵԿՆԵԼ ԹՈՒՐՔԻԱ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ

Թուրքիայի նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ապրիլի 13-15-ը պաշտոնական այցով կգտնվի Թուրքիայում: Ըստ «Անատոլու» գործակալության, որպես նախագահ Թուրքիա կատարելիք առաջին այցի ժամանակ Ալիեւը մի շարք քաղաքական հանդիպումներ կունենա Անկարայում, կայցելի նաեւ Ստամբուլ` հանդիպելու թուրք գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: