Հայ խաղաղապահների գործողությունները Կոսովոյում արժանի են բարձր գնահատականի: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պլանավորման եւ քաղաքականության վարչության տնօրեն, գեներալ-մայոր Ջեֆրի Քոլերը: Նրա խոսքերով, Կոսովոյում վերջերս տեղի ունեցած բախումների ժամանակ հայ «երկնագույն սաղավարտները» իրենց շատ լավ են դրսեւորել: «Այնպես որ Հայ ժողովուրդը կարող է պարծենալ իր խաղաղապահներով»,- նշել է ամերիկացի գեներալը:





