Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում, որտեղ այժմ բարեկարգման աշխատանքներ են ընթանում:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` քաղաքապետը նախ ծանոթացել է բակերում, հանգստի գոտիներում, այգիներում իրականացվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքերին, զրուցել բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկները:
Բարեկարգմանը զուգահեռ վարչական շրջանում նաև ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում:
Շրջայցից հետո քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում կարևորել է բնակիչների բարձրացրած հարցերին հետևողական լինելն ու դրանց արագ արձագանքելը:





