AM
1 Ապրիլ 2004 - 14:26 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆ

Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հրավերով այսօր պաշտոնական այցով Թբիլիսի կմեկնի ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Երկօրյա այցի շրջանակներում Ս.Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, վարչապետ Զուրաբ Ժվանիայի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իվանե Մերաբիշվիլու, երկրի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Գիվի Յուկուրիդձեի հետ: