Ապրիլի 16-ին Մոսկվայում տեղի կունենա Գործարար համագործակցության հայ-ռուսական ընկերակցության կազմակերպչական կոմիտեի հիմնադիր նիստը: Կազմկոմիտեի նախագահ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը համոզված է, որ ընկերակցության ստեղծումը դրական արձագանք կգտնի երկու երկրների գործարարների եւ հանրության լայն շրջանակների կողմից: Կազմկոմիտեի նախագահի տեղակալ, Ռուսաստանի աշխատավորների ինքնակառավարման կուսակցության նախագահ Լեւոն Չախմախչյանի կարծիքով ընկերակցության ստեղծման նպատակն է օժանդակել հայ-ռուսական սոցիալ-տնտեսական եւ գիտատեխնիկական կապերի զարգացմանը, մասնավորապես, երկու երկրների մարզերի մակարդակով: Նիստին կմասնակցեն Ռուսաստանի քաղաքական, գործարար եւ գիտական շրջանակների ներկայացուցիչներ:





