Մոտ ժամանակներս Հայաստան կժամանի Իտալիայի կառավարական պատվիրակությունը երկկողմ համագործակցության նոր ուղղությունները որոշելու նպատակով: Այդ մասին ասվել է պաշտոնական այցով Հռոմում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի Իտալիայի կառավարության եւ խորհրդարանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ: Մասնավորապես, տարածաշրջանային հարցերի նախարար Էնրիկո Լա Լոջիայի հետ երեկ կայացած հանդիպմանը նշվել է, որ Իտալիան եւ Հայաստանը ունեն մի շարք ընդհանուր խնդիրներ, ինչպիսիք են` զբոսաշրջության զարգացումը, լեռնային շրջանների յուրացումը եւ այլն:





