Այսօր Ջրվեժի գաջի գործարանի բաց հանքում տեղի ունեցած փլուզման հետեւանքով զոհվել է մի հոգի, վիրավորներ չկան: Ինչպես հայտնել են Հայաստանի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության լրատվության կենտրոնում, ժամը 14-ի սահմաններում ստացված ահազանգից հետո անմիջապես դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման ջոկատը: Ինչպես պարզվել է տեղում, գործարանի բաց հանքում աշխատանքի ժամանակ տեղի է ունեցել փլուզում, թափվել են խոշոր քարաբեկորներ: Զոհվել է փլատակների տակ հայտնված գործարանի գլխավոր ինժեները:





