Երեկ Ռուսաստանի Կրասնոդար քաղաքից վտարվել է 15 հոգուց բաղկացած Հայաստանի քաղաքացիների առաջին խմբաքանակը: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼմ-ները, նրանք բոլորն էլ ապօրինի բնակվում էին Ռուսաստանի տարածքում` աշխատելով առեւտրի եւ սպասարկման ոլորտներում: Չվերթի ծախսերը, յուրաքանչյուրի համար 3 հազար ռուբլու չափով, ինչպես ընդունված է նման դեպքերում, իր վրա է վերցրել Ռուսաստանի կառավարությունը: Աղբյուրի համաձայն, ապագայում վտարման է պատրաստվում ՀՀ քաղաքացիների նոր խումբ:





