Ապրիլի 12-13 Հայաստանի արգործնախարար Վարդան Օսկանյանը աշխատանքային այցով կմեկնի Թեհրան: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, նախատեսված են հայ նախարարի հանդիպումները Իրանի նախագահ Մոհամադ Խաթամիի, Անվտանգության խորհրդի քարտուղար Հասան Ռոհանիի եւ երկրի ԱԳՆ ղեկավար Քամալ Խարազիի հետ:





