AM
10 Ապրիլ 2004 - 14:23 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՃՈՊԱՆՈՒՂՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Ներկայումս Հայաստանում ճոպանուղու տեխնիկական սպասարկող ինժեներ մասնագետների բացակայության պատճառով, Երեւանի քաղաքապետարանը որոշել է փորձագետներ հրավիրել Վրաստանից` ապրիլի 2-ին մայրաքաղաքի ճոպանուղում տեղի ունեցած վթարի պատճառները բացահայտելու նպատակով: Նշենք, որ ճոպանուղու նախագծային եւ մոնտաժման աշխատանքները անցյալ դարի 60-ական թվականներին իրականացրել են վրացի մասնագետները: Ինչպես հաղորդել են Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից, ճոպանուղու շահագործման ընթացքում վերանորոգման եւ հսկողական բոլոր աշխատանքները կատարել է «Երեւանի Ճոպանուղի» ԲԲԸ-ն, որին պատկանում է ձեռնարկության բաժնետոմսերի ամբողջ փաթեթը: Ճոպանուղու տեխնիկական վիճակի զննումներ պարբերաբար իրականացրել են «Հայլեռտեխհսկողության» տեսուչները: Հերթական տեխնիկական զննումը կատարվել է 2003թ. օգոստոսին: