AM
14 Ապրիլ 2004 - 17:51 AMT

ԻՐԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ ԳԱԶԱՏԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Իրանի արտգործնախարար Քամալ Խարազին կարեւոր է համարել Իրանից Հայաստանով եւ Ուկրաինայով դեպի Եվրոպա գազատարի անցկացման նախագիծը: Այդ մասին նա հայտարարել է պաշտոնական այցով Իրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ: Իրանի նախարարը, դրական գնահատելով տարածաշրջանային համագործակցության զարգացումը, հայտարարել է, որ դրա երկկողմ բնույթը ամրապնդում է շահերի ընդհանրությունը եւ զարգացնում տարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունները, հաղորդում է «Իրան.ռու»-ն: