ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ու կասեցվել է ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության փորձ:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ Երևան քաղաքի բնակիչներ Արմեն Հունանյանը և Ալֆրեդ Բզնունին «Ստրոնցի-90» տեսակի նյութը իրացնելու փորձի ժամանակ բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ վարչական շենք: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. օր-ի 233 հոդվածի հատկանիշներով՝ «Ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը»:





