Նախօրեին ուշ երեկոյան ազատ են արձակվել ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ձերբակալված «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի երկու անդամ` Գեղամ Հարությունյանը (ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ) եւ Արթուր Հարությունյանը: Այդ մասին տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Նշենք, որ վերջին ժամանակներս կուսակցության ձերբակալված ակտիվիստներից, վերջին տվյալներով, կալանքի տակ դեռ պահվում են կուսակցության վարչության 3 անդամ` Սուրեն Սուրենյանցը, Արամազդ Զաքարյանը եւ Վաղարշակ Հարությունյանը:





