AM
21 Ապրիլ 2004 - 13:26 AMT

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը ՀՀ ընդդիմադիր ուժերի առաջնորդների` «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի հետ երեկ քննարկել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Արտաշես Գեղամյանը, ԱՄՆ դեսպանը, ինչպես նաեւ Եվրամիության անդամ երկրների դեսպանները կոչ են անում հնարավորինս հարցերը լուծել բանակցությունների միջոցով: «Մենք շատ լուրջ ենք վերաբերում այդ կոչերին եւ փորձում ենք անել մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի մեր գործողությունները համապատասխանեն ՀՀ սահմանադրությանը»,- ասել է նա: