Ապրիլի 27-ին Վարշավայում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, այդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Լեհաստանի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպական տնտեսական համաժողովի շրջանակներում: Վարշավայում, ուր Հայաստանի նախագահը կժամանի վաղը Եվրոպական տնտեսական համաժողովի աշխատանքային նիստին մասնակցելու նպատակով, կկայանան նաեւ Ռ.Քոչարյանի երկկողմ հանդիպումները Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեվսկու եւ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահը Վարշավա կժամանի Փարիզից, որտեղ ներկայումս ընթանում է նրա աշխատանքային այցը:





