Տարոն Մարգարյանն այսօր հյուրընկալել է մեծանուն հայ բարերար Ալեքսանդր Մանթաշովի թոռ` Ալեքսանդր Մանթաշովին և նրա որդի` Միքայել Մանթաշովին: Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` Մանթաշովները Հայաստանում են Երևանի քաղաքապետի հրավերով` մասնակցելու բարերարի արձանի բացման արարողությանը:
Երևանի քաղաքապետարանում տեղի ուենցած հանդիպամանը Տարոն Մարգարյանը խոսել է Ալեքսանդր Մանթաշյանցի գործի և Հայաստանում ունեցած նրա ճանաչվածության մասին. «Մեծահարուստներ շատ է ունեցել հայ ժողովուրդը, բայց Մանթաշյանցը այն քչերից է, ում հայերս առիթ ունենք երախտապարտ լինելու հայրենանվեր գործունեության համար: Մեզ համար պատիվ է Երևանի ամենապատմական փողոցում Մանթաշյանցի արձանը կանգնեցնելը: Վստահ եմ, որ երևանցիները մեծ հպարտությամբ կընդունեն մեծանուն բարերարի արձանը»:
Ալեքսանդր Մանթաշովը ողջ ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ այս նախաձեռնության համար: «Պապս ապրել է Թբիլիսիում, մահացել է Սանկտ Պետերբուրգում և վստահ եմ, որ հպարտ կլիներ, որ իր արձանը, որպես մի մասունք իրենից, Երևանում է տեղադրվում»,- ասել է Ալեքսանդր Մանթաշովը:
Տարոն Մարգարյանը և Ալեքսանդր ու Միքայել Մանթաշովները ապրիլի 18-ին, ժամը 17:00-ին մասնակցելու են Աբովյան փողոցում Ալ. Մանթաշյանցի արձանի բացման արարողությունը:





