AM
28 Ապրիլ 2004 - 12:50 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Այսօր Վարշավայում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլյամ Ալիեւի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Նշենք, որ երկու նախագահները մասնակցում են Լեհաստանի մայրաքաղաքում ընթացող Եվրոպական տնտեսական համաժողովի աշխատանքներին: Բացի այդ, տեղի կունենան Ռ.Քոչարյանի երկկողմ հանդիպումները Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկու եւ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու հետ: