Հայաստանի ընդդիմությունն իշխանափոխություն կատարելու մի քանի տարբերակ ունի, այսօր լրագրողներին հայտարարել է «Արդարություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Նրա խոսքերով` այդ տարբերակներից մեկը «հայկական տարբերակն» է` «ժողովրդի միջոցով իշխանափոխություն կատարելը»: Ընդսմին պատգամավորը նշել է, որ ընդդիմությունը մերժում է դրսի պարտադրանքով կատարվող իշխանափոխությունը կամ «պալատական իշխանափոխությունը»: Դալլաքյանն ընդգծել է միավորված ընդդիմության ղեկավարության ակնկալիքները, որ մայիսի 4-ին նախատեսված հանրահավաքը «շատ հուժկու» է լինելու մասնակիցների թվով: Ինչ վերաբերում է իշխանության հետ երկխոսությանը, ապա նրա խոսքերով` ընդդիմությունը պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ միայն նախագահի հեռացման հարցի կապակցությամբ:





